Այսօր Թաիլանդի թագավոր Փխումիպոն Ադուլյադետի ծննդյան օրն է ու նա այդ առիթով ելույթ է ունեցել ու իր հպատակներին հանուն երկրի ընդհանուր նպատակի միավորվելու ու միմյանց աջակցելու կոչ արել:
Նրա խոսքով, խաղաղ գոյակցությունը հնարավոր է միայն ընդհանուր ջանքերով: Նա իր երկրի բնակիչներից յուրաքանչյուրին կոչ է արել թաիլանդյան ազգի “կայունության ու անվտանգության” համար սեփական ներդրումն անել:
Ինչպես նշում է BBC News-ը, չնայած Թաիլանդի թագավորը ոչ մի իրական իշխանություն չունի, այդուհանդերձ նրա հրապարակային խոսքը հասարակայնության ուշադրությանն է արժանանում ու ազդում հասարակական կարծիքի վրա: Reuters-ը նշում է, որ 86-ամյա թագավորը շատերի համար “ազգը միավորող հայր է”:
Թաիլանդում նոյեմբերի վերջից ընդդիմությունը դիմել է զանգվածային ելույթների:
Գործող իշխանության հակառակորդները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրան մեղադրելով այն բանում, որ իրականում երկիրը կառավարում է նրա եղբայրը , որը դատարանի որոշմամբ հեռակա ազատազրկման է դատապարտվել:
Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ցուցարարների հետ բանակցություններ վարել ու որոշ զիջումների գնալ:
Tags: Թաիլանդ