Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր կավարտվի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է, սակայն այն արդեն կորցրել է տիտղոսը:
Փոքր սփոփանք կարող է լինել, եթե մերոնք մրցանակակիր դառնան: Ամեն դեպքում, եզրափակիչ տուրում Հայաստանի ընտրանին պետք է հաղթի: Ընդ որում, մրցակիցն ահեղ է: Ուկրաինայի հավաքականը երկար ժամանակ առաջատար էր, այն կփորձի մեդալակիր դառնալ: Ի դեպ, Հայաստանի հավաքականի կազմում կրկին կբացակայի Լևոն Արոնյանից հետո մեր թիմում ամենաբարձր վարկանիշն ունեցող Սերգեյ Մովսիսյանը: Թերևս, պատճառն այն է, որ շախմատում չգրված օրենք կա` հաղթած թիմի կազմը թողնում են անփոփոխ:
Իսկ չեմպիոնի կոչման հարցը կարելի է լուծված համարել, քանի որ առաջատարը` Ռուսաստանի հավաքականը մրցելու է թույլ թիմի` Եգիպտոսի ներկայացուցիչների հետ:
| Հայաստան | - | ՈՒկրաինա |
| Արոնյան | : | Իվանչուկ |
| Հակոբյան | : | Կորոբով |
| Սարգսյան | : | Մոիսեենկո |
| Պետրոսյան Տ. Լ. | : | Արեշչենկո |
| Կկայնան նաև հետևյալ մցամարտերը | ||
| Ռուսաստան | - | Եգիպտոս |
| ԱՄՆ | - | Նիդերլանդներ |
| Չինաստան | - | Թուրքիա |
| Ադրբեջան | - | Գերմանիա |
