Ազգային ժողովում երեկ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել էր կոռուպցիայի մասին հարցապնդում: Այսօր կայացավ հարցապնդման քվեարկությունը, սակայն միայն այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց խորհրդարանական մեծամասնությանը՝ հորդորելով կողմ քվեարկել հարցապնդմանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու. «Դուք խնդիր ունեք, դուք էլ լուծեք: Անհեթեթությունները չեն կարող իրավական տեսք ստանալ», – շեշտեց նա:
Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց քաղաքական փոքրամասնության «մի հատված»-ին: Նրա ելույթը, սակայն, ընդհատեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին հանգստացրեց՝ նշելով, որ եթե Շարմազանովը բովանդակային քննարկման մեջ մտնի, ինքը կարձագանքի:
Շարմազանովը, դիմելով Փաշինյանին, խոսքում թույլ տվեց «արա» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. ««Արա»-ն դու ես ու քո շեֆը»:
Արդյունքում նախագիծը չընդունվեց ձայների 10 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:
