Այսօր` դեկտեմբերի 5-ին, “Ավաազ” հանրային միջնորդագրերի ստեղծման ծրագրում փակվել է “Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. վառելիքի գնի իջեցում” խորագրով միջնորդագիրը:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, “Ավաազ”-ի էջում գրված է, որ այդ միջնորդագիրը փակվել է ստեղծողների կողմից և ստորագրությունների հավաքման համար այլևս անհասանելի է:
Երկու օրվա ընթացքում ստորագրահավաքին մասնակցել է 21.594 մարդ, ովքեր Ադրբեջանում վառելիքի գների բարձրացման դեմ են հանդես եկել:
Tags: ադրբեջան, վառելիքի գնի աճ