Հավերժացնելով Զինաիդա Սարգսյանի և Դավիթ Հովակիմյանի հիշատակը

IMG_5658-1Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեցին 20-րդ դարի լավագույն խաղացող, 2011-ին մահացած Զինաիդա Սարգսյանի և վերջերս Վանաձորում չարագործի ձեռքով սպանված Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Դավիթ Հովակիմյանի հուշամրցաշարերը:

Մասնակցում էին մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների և հանդբոլիստների չորսական թիմեր:

Հանդբոլիստների մրցաշարում հաղթեց Աջափնյակի հավաքականը: Ապա հաջորդեցին Արցախի, Վանաձորի, Ալավերդիի ներկայացուցիչները:

Հանդբոլիստուհիների մրցաշարում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Շենգավիթ, ԽՄՕՄՄ, Նոր Նորք, Աջափնյակ:

Մրցանակներ էին սահմանված նաև մրցաշարերի լավագույն խաղացողի, ռմբարկուի, դարպասապահի համար: Մարզուհիներից այդ անվանակարգերում համապատասխանաբար պարգևատրվեցին Շուշանիկ Եսայանը (Շենգավիթ), Սաթենիկ Գյուրջինյանը (Շենգավիթ), Էլեն Ոսկանյանը (Աջափնյակ), մարզիկների անվանակարգերում մրցանակներ ստացան` Աշոտ Կրոյանը (Աջափնյակ), Դավիթ Հակոբյանը (Ալավերդի), Դավիթ Արշակյանը (Վանաձոր): Դավիթ Հովակիմյանի և Զինաիդա Սարգսյանի փոխանցիկ գավաթները հանձնվեցին Աջափնյակի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանին և ԽՄՕՄՄ-ի խաղացող Լիլիթ Հարությունյանին: Պարգևատրումների կատարեցին Դավիթ Հովակիմյանի հայրը` Հակոբ Հովակիմյանը և Զինա Սարգսյանի որդին` Վահան Խորենյանը:

Tags: ,