Ստոկհոլմում կբացվի աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը

World's tallest chair swing carousel opens at Grona Lund, Stockholm, Sweden - 23 Apr 2013121 մետր բարձրության վրա 64կմ/ժ արագությամբ պտտվելուց առաջ նույնիսկ ամենաքաջ մարդը մի պահ կմտածեր:

Այս հանգստյան օրերին Ստոկհոլմում կբացվի Էքլիպսը՝ աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը:

Կարուսելը կհենվի 121 մետր բարձրություն ունեցող սյան վրա և այցելուների համար կբացի Շվեդիայի մայրաքաղաքի գեղեցիկ տեսարանները, եթե իհարկե նրանք վախից չփակեն աչքերը:

Կարուսելը կբացվի քաղաքի կենտրոնում գտնվող Gröna Lund այգում, որի 12 ճոճանակները կպտտվեն 64 կմ/ժ արագությամբ:

Զվարճանքների այգին զբաղեցնում է 6 հեկտար տարածություն, որի վրա տեղակայված են 30 կարուսելներ: Այն տարեկան ունենում է 1,2 միլիոն այցելու:

Էքլիպսը արդեն փորձարկվել է Շվեդիայի առաջին (և միակ) տիեզերագնաց Քրստեր Ֆուգլեսանգի կողմից, որը կարուսելի առաջին այցելուն էր դրա բացման արարողության ժամանակ:

Նստարանները երկու տեղանի են, ուստի դա հնարավորություն է ստեղծում տեղացիների հետ առավել մոտիկից շփվելու համար.  անցած տարի Travelers Digest ամսագիրը Ստոկհոլմը ճանաչել էր որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց և երկրորդ ամենագեղեցիկ կանանց քաղաք:

Tags: