Մոլդովայի պետական լեզուն պաշտոնապես ռումիներենն է ընդունվել: Համապատասխան որոշում է ընդունել հանրապետության Սահմանադրական դատարանը: Որոշումն ընդունվել է չնայած այն հանգամանքին, որ Մոլդովայի պետական լեզուն մոլդավերենն է նշվում: Սակայն ՍԴ որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ Հանրապետության անկախության հռչակագրում է նշված ռումիներենը:
“Անկախության հռչակագիրը Սահմանադրության անքակտելի մասն է կազմում:… Որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ”,-հայտնել է դատարանի նախագահ Ալեքսանդր Տենասեն:
Tags: Մոլդովա
