Ստամբուլում տեղի ունեցած 3-րդ Կասպյան ֆորումի ժամանակ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ 2014 թվականի վերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առաջին փորձնական գնացքը: «Ծրագրի իրականացումը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցության տրամաբանական արդյունքն է, որը դինամիկ զարգանում է: Ստամբուլում Մարմարա գնացքի նախագծի իրականացումից հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծը կհանդիսանա Եվրոպայի և Ասիայի միջև ուղիղ կապ»,-նշել է Մամեդովը:
Թուրքական «Հաբերլերի»
հաղորդմամբ՝ ադրբեջանցի նախարարը խոսել է նաև Ադրբեջանում նոր միջազգային ծովային առևտրական նավահանգստի կառուցման մասին, որի տարածքում խոշոր լոգիստական կենտրոն կհիմնվի:
