«Time»-ի «Տարվա մարդ» կոչման համար պայքարում էլ Սիսին հաղթեց Էրդողանին և երգչուհի Մայլի Սայրուսին

«Time», «Տարվա մարդ» ,Սիսի, Էրդողան, Մայլի ՍայրուսՆշանավոր «Time» հանդեսը ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացրեց քվեարկություն ընտրելու համար «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին: Այս տարի խմբագիրներից բացի քվեարկությանը մասնակցեցին նաև ընթերցողները: Այսպես 2013 թվականի «Տարվա մարդ» կոչմանը արժանանալու համար պայքարում էին տասը թեկնածու, որոնցից առաջատարը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալ նախագահ Աբդուլֆեթահ էլ Սիսին էին: Այնուհետև մրցավազքին միացավ նաև սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ «Time»-ը այսօր ամփոփել է քվեարկության արդյունքները: Այսպես եգիպտացի գեներալ էլ Սիսին ձայների 26,2 տոկոսով հետևում է թողել 20,8 տոկոս ձայն հավաքած Թայիփ Էրդողանին և 16,3 տոկոս ձայների արժանացած Մայլի Սայրուսին: Հետաքրքրական է, որ այս տարի միջազգային քաղաքական թատերաբեմում աչքի ընկած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքելով ընդամենը 1 տոկոս ձայն, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Tags: , , , ,