Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ երկրի Քիլիս վիլայեթ կատարած այցի ժամանակ մի զավեշտալի դեպք է պատահել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյուլը պատասխանել է նրանց հարցերին: Տեղական թերթերից մեկը ներկայացնող մի լրագրող ուղիղ եթերում նախագահ Գյուլին հրավիրել է իրենց տուն: «Որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ կցանկանայի ձեզ մեր տանը հյուրընկալել: Մերոնք ձեզ են սպասում»,-ասել է լրագրողը: «Հաբերլերը» գրում է, որ Գյուլը այս հրավերը լսելուց հետո մի պահ շատ է զարմացել, հետո այսպես է պատասխանել. «Ձերոնց բարևներս հաղորդիր, տեսնենք, թե ինչպես կընթանա նախատեսված ծրագիրը: Շատ շնորհակալություն եմ հայտնում»:
