Չիլիում որոշվել է փողոց անվանել Փոլ Ուոքերի անունով, ով անցած շաբաթ ողբերգական ավտովթարից զոհվեց Կալիֆոռնիայում:
Ինչպես Սանտյագոյից 400 կմ հեռավորության վրա տնվող Պելյուեի քաղաքապետն է հայտնել, նման որոշումն ամենևին էլ պատահական չի ընդունվել: Բանն այն է, որ “Ֆորսաժ” սագայի դերասան Փոլ Ուոքերին այստեղ լավ են ճանաչում: 2010-ի փետրվարի 27-ի ավերիչ երկրաշարժից հետո, նա իր բարեգործական կազմակերպության տարերային աղետից տուժածներին օգնելու նպատակով Չիլի ժամանած թիմում էր: Քաղաքապետի խոսքով, զոհված դերասանը բոլորի համար մարդասիրության օրինակ էր ու արժե, որ նրա անունով գործունեության որպես նրա ճանաչում, փողոց լինի:
Չիլիացի բժիշկներն ու փրկարարները` նրանք ում բախտ է վիճակվել աշխատել դերասանի հետ, մինչև հիմա ջերմ հիշողություններ ունեն: Երկրաշարժից հետո էլ նա իր սպորտային հետաքրքրությունների բերմամբ քանիցս եղել է Պելյուեում, որտեղ տեղի է ունենում սերֆինգի չեմպիոնատ: Դերասանի անունով փողոցի բացումն էլ տեղի կունենա հերթական մրցույթի շրջանակներում, դեկտեմբերի 11-13-ը:
Փոլ Ուոքերն իր ընկերոջ` Ռոջեր Ռոդասի “Պորշե”-ում էր, որը չկարողանալով կառավարել մեքենան` հարվածվեց ծառին. նրանք վերադառնում էին Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին օգնելու համար կազմակերպված բարեգործական հերթական ակցիայից:
Tags: ավտովթար
