Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը գրանցվել է “Одноклассник” սոցցանցում: Նրա անվան կողքին արդեն հայտնվել է նշում առ այն, որ պրոֆիլն, իրոք, պատկանում է երգչին: Առաջին գրառումն այստեղ նա կատարել է նոյեմբերի 30-ին: Այդուհանդերձ, սոցցանցի ներկայացուցիչները չեն հայտնել , որ ռեփերը ռեսուրսում գրանցում ունի:
Առաջին գրառման պահին նա արդեն 2800 բաժանորդ ուներ: Անձամբ ինքը բաժանորդագրվել է 5 խմբի ու հասցրել 37 պոստ հրապարակել, որոնցից վերջինը տեղադրվել է երեկ: Այնտեղ նա գրում է.”Բարեհաջող վայրէջք կատարեցի Ռուսաստանում”:
Երգչի ժամանումը Մոսկվա կապված է «Одноклассники.ru: наCLICKай удачу» ֆիլմի պրեմիերայի հետ: Այս կայքն ամենահաճախելիներից է Ռունետ ռեսուրսում: comScore-ի տվյալներով, ամեն օր սոցցանցից օգտվում է շուրջ 30 հազար օգտատեր:
Tags: ռեփ