Երեկ երեկոյան Ադրբեջանի Նարիմանովի շրջանում ոստիկանների և բնակիչների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, Բաքվի մետրոպոլիտենի Նարիման Նարիմանովի անվան կայարանի տարածքում զինվորական անձը փորձել է անթույլատրելի հատվածով հատել փողոցը, ինչի համար ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել և ցանկացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար արձանագրություն կազմել: Զինծառայողի և ոստիկանի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչին միջամտել են քաղաքացիական անձիք:
Տուրուդմբոցի մասնակիցներից ոմանք ձերբակալվել են: Միջադեպի առնչությամբ պաշտոնական տեղեկություն չկա:
Tags: ադրբեջան
