Արազ Օզբիլիսը նոր տարին ընտանիքի անդամների հետ միասին դիմավորելու է Դոմինիկյան Հանրապետությունում

աօ27142Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ ամանորյա արձակուրդին այցելելու է Ամստերդամ և միանալու է  իր ընտանիքի անդամներին: Նա նշել է, որ հարազատների հետ ուղևորվելու են Դոմինիկյան Հանրապետություն և միասին դիմավորելու են նոր տարին:

Sovsport.ru-ի թղթակցին 23-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է.  «Պատկերացում չունեմ, թե ինչպես են ամանորը դիմավորում Թուրքիայում, այնտեղ ապրել եմ միայն մեկ տարի։ Ամենահիշարժան տոնն ինձ համար 2000-ին էր, երբ Ամբողջ ընտանիքով Գերմանիայում էինք։ Յուրահատուկ բան չկար, սակայն այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ։ Փոքր տարիքում հավատում էի Սանտա Կլաուսին, սակայն այժմ մեծ եմ։ Անկասկած, Հայրենիքս Հայաստանն է, իսկ բարեկամներս սփռված են աշխարհով մեկ։ Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում։ Ցանկանում էի լինել Հայաստանում, սակայն չէր ստացվում։ Հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական հավաքական։ «Այաքսի» հետ հավաքների մեկնեցինք ԱՄՆ։ Որոշեցի չմիանալ  հավաքականին, Լսեցի սրտիս թելադրանքը և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»։

 

Tags: , ,