Եվրոպայում ևս մեկ մզկիթ են բացում

horvatԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  այսօր խորվաթական Ռիեկա քաղաքում, որը տեղակայված է Ադրիատիկ ծովի ափին, տեղի է ունենալու Իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողությունը: Սա իսլամական առաջին կառույցն է այս տարածաշրջանում այն ժամանակներից ի վեր, երբ այստեղ օսմանյան տիրապետություն էր հաստատված:

Իսլամական կենտրոնի և մզկիթի կառուցումը նախաձեռնվել էր դեռևս 1984 թվականին, սակայն փաստացիորեն շինարարությունը սկսվեց երեք տարի առաջ, Քաթարի ֆինանսական աջակցությամբ: Շինարաության համար ծախսվել է 10 մլն եվրո: Բացման արարողությանը ներկա է գտնվելու Ռիեկա քաղաքի բնակչությունը, որտեղ մոտ 10 հազար մուսուլման է բնակվում: Այսպիսով Ռիեկան մայրաքաղաք Զագրեբից և Գունյայից հետո կդառնա խորվաթական երրորդ քաղաքը, որտեղ մինարեթով մզկիթ կա: