aravot.am - Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից այսօր հավաքել էին Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով:
Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել էին տարբեր հումորներ անել այդ թեմայով:
Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից “քծիպները” եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան:
Ամենայն հավանականությամբ, նրանց խոսքը Մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ։ 

Լուսանկարներն՝ “Առավոտի”
Tags: գյումրի, Պուտին