Մարզասերները տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և ապաքինվում է: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղերում մրցակիցների դարպասը 12 գնդակ է խփել և Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Եվ ահա, 26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեկտեմբերի 22-ին Լոս Անջելեսում բարեգործական խաղի է մասնակցելու: Ֆեյսբուքյան իր էջում Մովսիսյանը նշել է. «Լոս Անջելեսում բնակվող իմ բոլոր ընկերներ, խնդրում եմ նշեք ձեր օրացույցում. կիրակի՝ դեկտեմբերի 22-ին կմասնակցեմ հերթական բարեգործական խաղին Գլենդելի մարզահամալիրում։ Մեծ հաճույքով կաշխատեմ մեր երիտասարդ խաղացողների հետ, և կհանդիպեմ ձեզ»։
Tags: Յուրա Մովսիսյան, սպորտ, ֆուտբոլ
