Պաղեստինցիներն անհամբեր սպասում են Էրդողանի այցին

paxestinԱնկարայում Պաղեստինի դեսպան Նաբի Մարուֆը հանդիպել է թուրքական լրատվամիջոցներից «Anadolu» գործակալության տնօրեն Քեմալ Օզթյուրքի հետ: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գազա կատարելիք առաջիկա այցին՝ դիվանագետը նշել է, որ պաղեստինցիները անհամբեր սպասում են այդ իրադարձությանը և իրենց համար մեծ պատիվ են համարում ընդունել եղբայրական երկրի պատվավոր հյուրին: Բարձր գնահատելով Պաղեստինին Թուրքիայի տրամադրած բազմապիսի օգնությունը՝ դեսպանը ընդգծել է տարբեր ուղղություններով երկկողմ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Մարուֆը անդրադարձել  է նաև իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների խնդրին: Նրա խոսքերով՝ դեսպանությունը Ռամազան տոնի ժամանակ Թուրքիայում ուզում է բարեգործական ակցիա՝ «Պաղեստինցի բանտարկյալների շաբաթ» անցկացնել, որի ընթացքում նվիրատվություն կհավաքվի իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների ընտանիքիների համար:

Tags: