Ինչպես հայտնի է, Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին մրցանակակիր չէր դարձել: Թիմերի տեղաբաշխումից հետո պարզվել է, որ մերոնք 5-րդն են:
Բայց ահա, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, հանդես գալով առաջին խաղատախտակի առջև, ցույց է տվել լավագույն արդյունքը: Նա մասնակցել է 8 մրցամարտի, 4 հաղթանակ է տարել և 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Նա չի պարտվել, իսկ առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի, Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովի, հոլանդացի Անիշ Գիրիի, չինացի Լի Չաոյի նկատմամբ:
ԱՄՆ-ի հավաքկանի կազմում վստահ հանդես եկավ Վարուժան Հակոբյանը: Նա պահեստային էր (5-րդ խաղատախտակ) և, 6 հնարավորից վաստակելով 4 միավոր, արժանցավ ոսկե մեդալի: 30-ամյա նախկին երևանցի շախմատիստը ԱՄՆ-ի հավաքականի կազմում 2006-ին և 2008-ին դարձել էր շախմատի համաշխարհային օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, իսկ 2010-ի աշխարհի թիմային առաջնությունում արծաթե մեդալի էր արժանավցել:
| 1. | Ռուսաստան | 15 | 23 |
| 2. | Չինաստան | 14 | 22 |
| 3. | ՈՒկրաինա | 14 | 21 |
| 4. | ԱՄՆ | 10 | 20½ |
| 5. | Հայաստան | 10 | 20 |
| 6. | Նիդերլանդներ | 9 | 17 |
| 7. | Գերմանիա | 8 | 17 |
| 8. | Ադրբեջան | 7 | 18 |
| 9. | Թուրքիա | 3 | 12 |
| 10. | Եգիպտոս | 0 | 9½ |
