2014-ին Բրազիլիայում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 576 մլն դոլար է:
Չեմպիոնը կստանա 35 մլն դոլար: Երկրորդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները համապատասխանաբար կհարստանան 25 և 22 մլն դոլարով: 4-րդ տեղ զբաղեցրած հավաքականին կհանձնվի 20 մլն դոլար:
Քառորդ եզրափակչի մասնակիցները կստանան 14 մլն դոլար: 1/8 եզրափակչի մասնակիցների համար նախատեսված է 9 մլն դոլար: Այն թիմերը, որոնք միայն խմբային փուլի խաղերի կմասնակցեն կստանան 8 մլն դոլար:
Tags: սպորտ, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն