ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեծ հույսեր չի կապում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարելիք այցի հետ:
«Կասկածում եմ, որ այն որևէ դրական արդյունք տա, և մենք գեղեցիկ փաթեթավորված նվեր ստանանք Թուրքիայից, քանի որ Թուրքիան միշտ էլ խոսել է նախապայմանների լեզվով»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է թուրք դիվանագետի քայլի քաղաքական ենթատեքստին, ապա Մինասյանը կարծում է, որ այդ քայլով Թուրքիան փորձելու է ցույց տալ, թե իբր հարևանների հետ խնդիրներ չունի, սակայն Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը արդեն վաղուց ապացուցել է, որ միայն ձևական բնույթ է կրում:
Tags: Ազգային ժողով, արծվիկ մինասյան