Համակարգչային մասնագետը, օգտագործելով համակարգիչների վրա տեղադրված ֆոտոխցիկները, իր հարևաններին լուսանկարել էր ինտիմ վիճակներում

m2Համակարգչային մասնագետը, իր հարևանների համակարգիչները վարակելով հատուկ վիրուսով, դրանց ֆոտոխցիկների միջոցով բազմաթիվ ինտիմ լուսանկարներ է արել:

Իսպանիայի Զարագոզա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա տղամարդուն և բռնագրավել նրա համակարգիչը, որտեղ հայտնաբերվել են հարյուրավոր մարդկանց լուսանկարներ, որոնք անգամ տեղյակ չէին, որ իրենց հետևում են:

Նա կարողացել է  նրանց համակարգիչներ մուտք գործել wi-fi կապի միջոցով և դրանք վարակել իր կողմից ստեղծված վիրուսով:

Այժմ գրեթե բոլոր նոթբուքները ունեն ֆոտոխցիկներ, ուստի նա կարողանում էր այդ մարդկանց հետևել իրենց իսկ տանը՝ առօրյա գործերով զբաղվելիս:

Այդ նկարներում հիմնականում անտեղյակ բնակիչները պատկերված են լոգասենյակում կամ ննջասենյակում:

Տղամարդը նաև կարողացել է վերցնել այնպիսի կարևոր ինֆորմացիա, ինչպիսին գաղտնաբառերն են:

Գործի քննությամբ զբաղվողների տեղեկություններով՝ տղամարդը հրաշալի տեխնիկական հմտություններ ունի  և շատ քիչ ընկերներ, իսկ մարդկանց հետևելու համար ստեղծել է  շատ զարգացած համակարգչային վիրուս:

 

Tags: