Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում տեղակայված զինամթերքի բազան

i1Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հաստատել են
Սիրիայի՝ Լիաբանանի Հզբոլահ խմբավորմանը հրթիռներ մատակարարող կետի ռմբակոծման փաստը:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, որի թիրախ է դարձել կարևոր զենքերի բազան:

Դեռևս հայտնի չէ, թե հատկապես երկրի որ հատվածի վրա է հարձակում կատարվել և արդյո՞ք ռմբակոծումը կատավել է Լիբանանի, թե Սիրիայի օդային տարածքից:

Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնաբանություններ չեն արել հարձակման վերաբերյալ, Սիրիայի պետական լրատվամիջոցները ևս լռում են այս փաստի կապակցությամբ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն վերջին շաբաթների ընթացքում զգուշացրել էր, որ Հզբոլահի հետ ուժերի հավասարակշռությունը խախտող քիմիական կամ այլ տեսակի զենքերի տրամադրման դեպքում  Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի:

Սա Իսրայելի վերջին պատրվակն էր շիա ռազմական խմբավորման՝ Իսրայելի օդային ուժերից պաշտպանվելու և հրեական պետության վրա հարձակումներ գործելու համար զինամթերքի կուտակման փորձերին խանգարելու նպատակով:

Հունվարին իսրայելական օդային ուժերի թիրախ էր դարձել Հզբոլահի համար նախատեսված հակաինքնաթիռային հրթիռների խմբաքանակը: Չնայած Իսրայելը պաշտոնապես չէր ընդունել, որ ինքն է իրականացրել այդ հարձակումը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաներն  իրենց խոսքում ակնարկում էին, որ դրա հետևում իրենք են կանգնած: