Ջենիֆեր Լոպեսը ցանկանում է վերականգնել իր հին անունը: Երգչուհին պաշտոնապես հայտնի է Ջենիֆեր Մունիս, որը նրա նախկին ամուսին Մարկ Էնթոնիի իրական ազագանունն է:
Լոպեսը և Էնթոնին արդեն 18 ամիս է ինչ բաժանության գործընթացում են գտնվում: Նրանք յոթ տարի տևած ամուսնությունից հետո 2011թ-ի հուլիսին հայտարարել էին իրենց բաժանվելու մասին: Էնթոնին պաշտոնապես բաժանության հայտ է ներկայացրել անցած տարի, սակայն նրանք շարունակում են ընկերներ մնալ:
TMZ-ն ուրբաթ օրը հայտնել է, որ Լոպեսը դեկտեմբերի 6-ին հակադարձ հայց է ներկայացրել Էնթոնիի դեմ: Նրանք երկուսն էլ խնդրել էին իրենց 5 տարեկան զույգ երեխաների նկատմամբ իրավական և ֆիզիկական համատեղ խնամակալություն հաստատել, սակայն երգչուհին ցանկանում է, որ դատարանը վերականգնի իր նախկին՝ Լոպես անունը:
Tags: Ջենիֆեր Լոպես
