Մարզասերներին տեղյակ ենք պահել Բրազիլիայում կայացած վիճակահանության արդյունքներին, որոշվել են այդ երկրում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարերի մասնակիցները: Եվ մինչև ստուգատեսի մեկնարկը շատ կխոսվի թիմերի հնարավությունների մասին:
Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը գոհ է վիճակահանության արդյունքից: Ռուսաստանի հավաքականը մրցելու է Ալժիրի, Բելգիայի և Կորեայի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես նա ասել է. «Մի կողմից պետք է գոհ լինել, եթե համեմատենք մյուս խմբերի հետ: Բայց պետք է նաև հիշել, որ ֆուտբոլում թույլ հավաքական չկա և բոլորի հետ էլ պետք է ամբողջ ուժով խաղալ: Մեր թիմի նպատակն է լինելու խմբից դուրս գալը: Պետք է առաջ շարժվել` քայլ առ քայլ: Կորեայի թիմի հետ արդեն մրցել ենք ընկերական խաղում և համոզվել, թե այդ հավաքականը ինչպիսի գրագետ խաղի է ունակ: Բելգիայի թիմի մասին ոչինչ ասել չեմ կարող. բավական է միայն այն փաստը այն իր խմբում առաջին տեղում է եղել: Ալժիրի թիմի խաղը չեմ տեսել, և ոչ մի որոշակի բան ասել չեմ կարող: Բայց չի կարելի կասկածել, որ այդ թիմը կարող է անակնկալներ մատուցել: Անկասկած, ցանկալի է, որ հաղթենք առաջին երկու խաղում: Թե ինչպես կնախապատրստվի Ռուսաստանի հավաքականը` կախված է Ֆաբիո Կապոլլոյից»:
Tags: Նիկիտա Սիմոնյան, սպորտ, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն