Կիսլովոդսկում ընթացող շախմատի կանանց «Պլազա 2013» մրցաշարում, որին մասնակցում է 10 մարզուհի, վերելքով է հանդես գալիս Վայքը ներկայացնող 21-ամյա Շուշան Սարգսյանը: Նա 7 տուրից հետո վաստակած 6 միավորով ռուսաստանցի Դինարա Դորջիևայի հետ գլխավորում է աղյուսակը:
Առաջին տուրում Սարգսյանը ոչ-ոքի խաղաց երեւանցի Արմինե Բաբայանի հետ, ապա 3 անընդմեջ հաղթանակ տարավ: Նրա մրցակցուհիներն էին`Վիրա Տառլևան, Վալերիա Ռյանովան և Այգուլ Բայսալովան: Ապա հայ շախմատիստուհին ոչ-ոքի խաղաց 65-ամյա Վալենտինա Կոզլովսկայայի հետ, որից հետո էլ հաղթեց Ամինաթ Դոթդաևային և Դիանա Պապիյանցին:
Արմինե Բաբայանը 4,5 միավորով 5-րդ տեղում է:
Tags: շախմատ, սպորտ