Երեկ, դեկտեմբերի 6-ին արքայադուստր Ակիկոն ուշաթափությունից հետո հոսպիտալացվել է մայրաքաղաքային Հանեդա օդանավակայանում: Կայսերական տան գործերի կառավարչության տվյալներով, արքայադուստրն ուշաթափվել է հանդիսավոր հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էին կայսերական տան անդամները կայսր Ակիհիտոյի ու կայսրուհի Միտիկոյի` Հնդկաստանից վերադարձի առթիվ, ուր նրանք մեկնել էին պաշտոնական այցով:
Ներկայում արքայադուստը գիտակից վիճակում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար և ուշաթափությունը կապում արյան ճնշման կտրուկ անկման հետ:
Արքայադուստրը Հավայան կղզիներ կատարելիք այցելությունից ստիպված է հրաժարվել, ուր պլանավորել էր այցելել ճապոնական առասպելաբանության ու լեգենդների ցուցադրություն, ինչպես նաև տեղի համալսարանում արվեստի ու մշակույթի մասին մի քանի դասախոսություն կարդալ:
Արքայադուստր Ակիկոն հանգուցյալ արքայազն Տոմոհիոտյի դուստրն է, որն էլ ներկայիս կայսր Ակիհիտոյի զարմիկն էր, իսկ գահաժառանգների ցուցակում թվով հինգերորդն էր:
Tags: ճապոնիա
