Եվրոպայում “Քսավյեր” փոթորկի պատճառով արդեն 9 զոհ կա: Տարերքից մի քանի երկիր է տուժել.Գերմանիայում խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը, Դանիայում ու Շվեդիայում քամու արագությունը հասնում է 130 կմ/ժամի: Տասնյակ տներ են ավերվել:
Մեծ Բրիտանիայում հեղեղված տներից տարհանում են բնակիչներին ու փորձում մեկուսացնել աղետի հետևանքները:
ԱՄՆ-ում ձնամմրիկ է: Շատ ձյուն է տեղացել Տեխաս, Արքանզաս ու Լուիզիանա նահանգներում: Ճանապարհային վատ պայմանների պատճառով վթարների թիվն է ավելացել:
Իշխանությունները բնակչությանը հորդորում են առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ ու ավտոտրանսպորտից չօգտվել:
Tags: փոթորիկ