Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում զինյալ-իսլամիստների ու քրիստոնյա բնակչության միջև բախումների հետևանքով 2 օրում 300 մարդ է զոհվել:
ԿԱՀ-ի առաջնորդ Միշել Ջոտոիան պարեկային ժամը երկարաձգել է 4 ժամով ու բնակչությանը հանդարտվելու կոչ արել: Բանգիում բախումները սկսվել են չորեքշաբթի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի նախօրեին: Հայտարարության համաձայն, դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ-ը հավանության է արժանացրել Աֆրիկայի երկրների ու Ֆրանսիայի կայունարար ուժերի տեղակայումը` ԿԱՀ-ում` այնտեղ գոծող զինյալների դեմ պայքարի համար:
Իսլամական ապստամբ “Սելեկա” կոալիցիան 2013-ի գարնանը գրավել է Բանգի քաղաքը: Ապստամբների առաջնորդ Միշել Ջոդոտիան, որը մինչ այդ վարչապետի առաջին տեղակալն էր ու պաշտպանության նախարարը, ինքն իրեն նախագահ հռչակեց:
Tags: ԿԱՀ