Էլթոն Ջոնը Մոսկվայում իր ելույթից առաջ դիմել է ռուսներին ու նրանց առանց տարիքային սահմանափակման, ռասայի, կրոնի ու սեսքուալ կողմնորոշման խտրականության երաժշտությունը վայելելու կոչ արել:
Նա պատմել է, որ իր ըկերները համոզել են հրաժարվել Ռուսաստան կատարելիք այցից` սեքսուալ փոքրամասնության նկատմամբ երկրի քաղաքականության պատճառով: Սակայն, երգիչը որոշել է իր երկրպագուների չվշտացնել:
“Նայեք ձեր շուրջը.մենք տեսնում ենք կանանց, տղամարդկանց, երիտասարդների ու ծերերի, գեյերի ու հետերոսեքսուալների: հազարավոր երջանիկ մարդկանց, որոնք վայելում են երաժշտությունը: Մենք բոլորս այստեղ ներդաշնակության մեջ ենք, իսկ ներդաշնակությունն ընտանիքներին երջանիկ է դարձնում, իսկ հասարակությունը` ավելի պինդ”:
Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ Ռուսաստանում սեքսուալ փոքրամասնության վիճակը սարսափեցնող է գնահատում: Իր ելույթը նա մտադիր է նվիրել Վլադիսլավ, Տորնովոյի հիշատակին, որը սպանվել է Վոլգոգրադում. ենթադրվում է` հոմոֆոբիայի հողի վրա:
Tags: Էլթոն Ջոն