Քրիստի աճուրդի տան հայտարարության համաձայն՝ Բոբ Դիլանի կիթառը ուրբաթ օրը վաճառվել է 965,000 դոլարով, որը ռեկորդային գին է երբևէ աճուրդում վաճառված կիթառի համար:
Ըստ տեղեկությունների՝ 1964թ-ի արտադրության Fender Stratocaster կիթառը գնել է աճուրդի մի անանուն մասնակից:
Կիթառի և Fender-ի օրգինալ տուփի հետ միասին աճուրդի էր հանվել նաև Դիլանի նոր գտնված երգի բառերը: Այս իրերը 1965թ-ին թողնվել էին մասնավոր ինքաթիռի մեջ, իսկ 2011թ-ին ինքնաթիռի օդաչուի դուստրը իրերը ներկայացրել էր PBS-ի “History Detectives” շոուին՝ դրանց պատկանելությունը պարզելու համար:
Կիթառի հաստատված գինը գրեթե կրկնապատկվել էր աճուրդի ընթացքում:
Քրիստի աճուրդի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ կիթառի վաճառքի նախորդ ռեկորդը պատկանում էր Էրիկ Կլեպտոնի “Fender “Blackie”-ին, որը 2004-ին վաճառվել էր 959,500 դոլարով:
