Չինաստանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին 100 միլիոն դոլար տուգանք է սպառնում՝ երկրում գործող մեկ երեխա քաղաքականությունը խախտելու և յոթ երեխա ունենալու համար:
Չժան Իմոուն, որը ստեղծել է «Թռչող դաշույնների տուն» և «Հերոս» հիթային ֆիլմերը, ինչպես նաև կազմակերպել 2008թ-ի Պեկինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ընդունել է, որ իր ներկայիս կնոջից ունի երկու որդի և մեկ դուստր, իսկ նախորդ կնոջից՝ ևս մեկ դուստր:
Սակայն ըստ տեղեկությունների՝ նա ևս երեք երեխա ունի մեկ այլ կնոջից:
Հայցը ներկայացվել էր Իմոուի կնոջ ծննդավայր Ուսի քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարան, որով նախատեսված գումարի մի մասը նախատեսված է հանրային ռեսուրսների փոխհատուցման, իսկ մյուս մասը՝ պատժիչ վնասների համար:
Այս գործի հետ կապված իրավաբաններից մեկը հաստատել էր Իմոուին տուգանելու փաստը և ավելացրել, որ իրենք որոշել են գործին ընթացք տալ, քանի որ նա ներկայացնում է էլիտային բնորոշ դեպք, երբ հարուստ մարդիկ փորձում են խուսափել այդ օրենքից:
Մեկ այլ իրավաբան նշել է, որ հարուստների նման քայլը անարդար է աղքատների նկատմամբ, որոնք խստորեն հետևում են օրենքին, քանի որ բավականաչափ գումար չունեն տուգանքները վճարելու համար:
Սակայն դեպքը լուսաբանած թերթերից մեկը տեղեկացնում է, որ դատարանը հնարավոր է չընդունի հայցը:
Tags: Չինաստան
