Մադամ Թյուսոյի թանգարանը հրապարակել է Ադելի մոմե կիսատ արձանի լուսանկարը

a1Մադամ Թյուսոյի թանգարանում այս ամառ կտեղադրվի Ադելի մոմե արձանը: Զբոսաշրջիկների հայտնի ատրակցիոնը վերջերս իր Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ քանդակագործ Լուի Ուիլտշիրը աշխատում է երգչուհու գլխի վրա: Երգչուհու մոմե արձանը կմիանա հայտնի մարդկանց արձաններին, այդ թվում և One Direction-ի, որոնց արձանները պետք է տեղադրվեին ապրիլ ամսին:

Մադամ Թյուսոյի թանգարանի PR մենեջեր Նիկոլ Ֆենների համաձայն՝ Ադելը աշխարհի ամենամեծ պահանջարկն ունեցող անձնավորություններից մեկն է, և իրենք բազմաթիվ խնդրանքներ են ստացել նրա արձանը տեղադրելու վերաբերյալ՝ հատկապես «Skyfall»-ի լուս տեսնելուց հետո:

Ադելը բազմաթիվ մրցանակներ է ստացել: Նրա վերջին ալբոմը՝ «21»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ վաճառքն ունեցող ալբոմ, որից վաճառվել է 25 միլիոն օրինակ: Նա 30 միլիոն ֆունտ ստեռլինգ կարողությամբ գլխավորել է Sunday Times-ի 30 տարեկանից ցածր տարիք ունեցող երիտասարդ ամենահարուստ երաժիշտների ցանկը:

Tags: