Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի խումբ երիտասարդներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով նրա միջամտությունն ու վերահսկողությունը Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհի հնարավորինս շուտ բարեկարգման, Բերդ-Ճամբարակ ճանապարհի մաքրման աշխատանքների հավուր պատշաճի և հետևողական կերպով իրականացնելում գործում:
Նամակի ներքո ստորագրածներից Սիրանույշ Մելիքյանը Panorama.am-ին ասաց, որ նամակի ներքո ստորագրել է 200 երիտասարդ: Նրանցից 70-80-ը ուսանողներ են, առայժմ Երևանում են, բայց տոներին ցանկանում են տուն գնալ, իսկ ճանապարհն անվտանգ չէ:
Բաց նամակում ասված է.
«ՀՀ Մեծարգո Պարոն Նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով և հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային և ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում` ակնկալելով պետության բարձր աջակցությունը:
Վստահ ենք` քաջատեղյակ եք, որ մեր հայրենիքի սահմանապահ ժողովուրդն, իր հողին ու արմատներին կառչած, ապրում ու արարում է` մշտական անձնվիրությամբ դիմակայելով թշնամուն: Խորհրդանշական է, որ տարածաշրջանի սահմանը թշնամու հետ այնքան է, որքան հեռավորությունը մայրաքաղաքից։
Այստեղ ճանապարհը ուղղակի կապուղի չէ, ինչպես շատ վայրերում, այլ կյանքի և անվտանգության երաշխիք։ Սույն թվականի հոկտեմբերի 22-ին` Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածում, թշնամին խաթարեց անդորրն ու մեզ կանգնեցրեց սպասված փաստի առաջ։ Արդեն ավելի քան 1.5 ամիս է ճանապարհը փակ, է և խնդրի լուծման որևէ տեղաշարժ չկա։ Այլընրանք հանդիսացող Բերդ-Ճամբարակ ճանապարհը անգամ հետևողական մաքրման պայմաններում ձմռանն անանցանելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Tags: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, Տավուշի մարզ