Դորտմունդի «Բորուսիան» վատ խաղաց, Հենրիխ Մխիթարյանը ևս չառանձնացավ

հմ-1-29636Գերմանիայի բունդեսլիգայի 15-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալել էր Լևերկուզենի «Բայերին»: Այս թիմերը պայքարում են երկրորդ տեղի համար: Մյունխենի «Բավարիան» հազիվ թե որևէ մրցակցի զիջի չեմպիոն դառնալու հնարավորությունը:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում մնաց մինչև հանդիպման ավարտը: «Բորուսիան» չարդարացրեց իր  երկրպագուների սպասելիքները,  հայ ֆուտբոլիստը` նույնպես: «Բորուսիան»  վատ խաղաց և պարտվեց սկզբունքային խաղում:

Մարզիչ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է  31 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան»: «Բայերը» 37 միավորով երկրորդ տեղում է: Այն  4 միավորով ետ է մնում աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիայից»:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Բայեր» Լևերկուզեն՝ 0:1

Սոն Հյոն Մին, 18

Հեռացվեցին՝ Սոկրատիը, 90+2 («Բորուսիա») – Սպահիչը, 80 («Բայեր»)

Tags: , ,