Ադրբեջանում`Սաբիրաբադի շրջանի Ջավադ գյուղում, զինանոց է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ոստիկանությունը, ստանալով զինանոցի գոյության մասին տեղեկություն, տարածքում զննություն է իրականացրել: Արդյունքում հայտնաբերել է Կալաշնիկով մակնիշի ավտոմատ, ինքնաշեն հրացան, 7 նռնակ և մեծ քանակությամբ փամփուշտներ:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Tags: ադրբեջան