Քաղաքացիները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

загруженноеՀանրային խորհուրդը քաղաքացիներին է ներկայացնում “ՀՀ Հանրային խորհրդի մասին” ՀՀ օրենքի նախագիծը՝ կարևորելով հանրության կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք անպայման հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական մշակման ժամանակ:

ՀԽ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիներն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել Հանրային խորհուրդ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hanrainx@yahoo.com կամ ներկայացնել Հանրային խորհրդի գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ:  Հեռ. (010) 52-34-05, (010) 52-34-07:

Հանրային խորհրդի ներկայիս կանոնադրությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ այստեղ՝ համեմատելու համար առաջարկվող օրենքի նախագծի հետ:

 

Tags: