Բաքվում երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել

ցույց ադրբեջանումԴեկտեմբերի 8-ին մոտ 100 երիտասարդ վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիա է կազմակերպել Բաքվի կենտրոնում`Շատրվանների հրապարակում:

Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձիք, ովքեր առավոտվանից հսկել են այդ տարածքը, հավաքվածներից պահանջել են ցրվել, երիտասարդների ձեռքերից խլել են պաստառները, սակայն ցուցարարները նոր պաստառներով սկսել են իրենց լուռ երթը:

Ոստիկանությունը որոշ ժամանակ ցուցարարներին ուղեկցելուց հետո պահանջել է դադարեցնել ակցիան: Երիտասարդները սկսել են բողոքել այդ ամենի դեմ: Ի վերջո այդ ակցիայի կազմակերպիչը` Ադրբեջանի եվրոպական շարջման ղեկավար Ռամին Հաջիլըն, մասնակիցներին կոչ է արել ցրվել: “Ցավոք, կառավարությունը ոչ միայն անտեսում է քաղաքացիների սոցիալ-տնտեսական շահերը, այլև չի հարգում նրանց քաղաքական ազատությունները: Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձիք թույլ չեն տվել նույնիսկ հրապարակում զբոսնել”,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ից Ադրբեջանում 25-30%-ով բարձրացել են բենզինի և դիզելային վառելիքի գները:

Tags: