Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ժամանելու է Երևան. ադրբեջանական մամուլ

Ադրբեջան, ԱԳՆ, ԵրևանԱդրբեջանը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, Երևանում, տեղեկացնում է “Հագին” ադրբեջանական կայքը`հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևին։

 

Նիստին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն։ Նիստին մասնակիցները քննարկելու են կառույցի շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները։

 

Միջոցառման շրջանակներում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բուլղարիային, քանի որ Ադրբեջանը բաց կթողնի ՍԾՏՀԿ-ի նախագահությունը։ Նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաջորդ տարի Ադրբեջանը նախագահելու է մի շարք այլ միջազգային կառույցներում։

 

Tags: , ,