50 կգ քաշով 16-ամյա Լարեսկե Բրաունը վերջին տարիներին Բրիտանիայում արժանացել է ամենաուժեղ դեռահաս-աղջիկ տիտղոսին: Նա 105 կգ ծանրաձող է բարձրացնում ու նաև հասուն տղամարդկանց: Ազջիկը դրանով զբաղվում է սարսափելի հոդացավը մեղմելու համար:
Դեռևս վաղ մանկության տարիներին նրա մոտ հայտնաբերվել է կրունկոսկրի վարակ, ինչի պատճառով աղջկա մատներն ու ծնկները ներհակված են աճում: Բացի այդ, նա տառապում է հիպերմոբիլությամբ: Դա նշանակում է, որ նրա հոդերն ավելի շարժուն են, քան սովորաբար լինում է: Տարիքի հետ ժառանգական հիվանդությունը հանգեցրել է նրան, որ աղջիկը արմունկների ու ծնկների ուժեղ ցավեր է ունենում: Երբեմն, այդ ցավերի պատճառով նա օրերով չի կարողանում քնել, ու բժիշկները թույլ են տվել նրան դասերից բացակայել:
Բժիշկները աղջկան հորդորել են հրաժարվել պարերից ու սպորտից, սակայն համարձակ աղջիկը որոշել է իր ցանկություններն առաջ տանել և ծանրորդ հոր հաջողություններով ոգեշնչված` սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով: Մի քանի տարում նա մեծ հաջողությունների է հասել այդ ոլորտում:
Նա թեթևորեն բարձրացնում է իր քաշը կրկնակի գերազանցող ծանրաձողը ու արդեն հայրենական ու միջազգային մրցաշարերում փաուրելիֆթինգի 6 համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Լարեսկե Բրաունը երկրում ամենաուժեղ դպրոցականն է ճանաչվել: Որքան էլ տարօրինակ է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ոչ միայն չի վատթարացրել նրա վիճակը, այլև հնարավորություն է տվել հաղթահարելու ցավը: Հոդերի անսովոր ճկունության շնորհիվ աղջկան հաջողվել է այնպիսի արդյունքների հասնել, որոնք իր հասակակիցների համար անհասանելի են:
Tags: հետաքրքիր փաստ
