Քնած ամերիկացուն մոռացել են ինքնաթիռի սրահում

i (7)ExpressJet ավիաընկերության ներկայացուցիչները չեն նկատել ինքնաթիռի սրահում քնած ուղևորին ու թողել են նրան փակ սրահում:

Տղամարդը Լուիզիանայից  Տեխասով Կալիֆոռնիա էր մեկնում: Տեխասում վայրէջքի ժամանակ, անձնակազմը սովորականի նման ստուգել է ինքնաթիռի սրահը, սակայն, անհասկանալի պատճառով տղամարդուն չեն նկատել: Հետևանքը եղել է այն, որ տղամարդը արթնացել է մութ սրահում, լրիվ մենակ: Ինքնաթիռի սրահից դուրս գալու նրա բոլոր փորձերն անհաջող են եղել. քանի որ բոլոր ելքերը փակ էին: Նա իր ընկերուհուն  հայտնել է, որ փակ ինքնաթիռում է գտնվում: Աղջիկն էլ կապ է հաստատել  United Airlines ընկերության ղեկավարության հետ, որը ExpressJet-ի գործընկերն է ու կես ժամում տղամարդուն ազատել են “բանտարկությունից”: Տղամարդը` Թոմ Վագոները շատ զայրացած էր, նա ընկերությանը մեղադրել է անպատասխանատվության մեջ:

“Իսկ եթե ես հիվանդ լինեի, կամ էլ մի ուրիշ բան պատահած լիներ: Գուցե ես սրտի նոպա  էի տարել ու մահացել էի”: Միայն հաջորդ օրը նա կարողացավ շարունակել թռիչքը. ավիաընկերությունը նրան 250 դոլարի  վաուչեր տրամադրեց, որ նա նոր տոմս գնի ու շարունակի թռիչքը դեպի Կալիֆոռնիա:

Tags: