“Ալ Քաիդայի” զինյալները պլանավորել էին հիվանդանոցում սպանել Եմենի նախագահին

o_600998“Ալ Քաիդայի” զինյալները` դեկտեմբերի 5-ին հարձակվելով Սանայում գտնվող Եմենի պաշտպանության նախարարության համալիրի վրա, մտադրվել էին հարձակման ժամանակ սպանել  նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, որն այդ պահին պետք է այցելեր զինվորական հոսպիտալ:

Պետության ղեկավարի խորհրդական Ֆարիս Սաքքաֆի խոսքով.”պարզվել է, որ ահաբեկիչները տեղեկացված են եղել նախագահի հոսպիտալ կատարելիք այցի մասին”: Նրա համոզմամբ, խոսքը պետական հեղաշրջման մասին է: Սաքքաֆի կարծիքով, “Ալ Քաիդան” Եմենը ցանկանում է երկրորդ Իրաք դարձնել:

Նա նշել է, որ պետության ղեկավարն ակտիվ աշխատում է բանակում ու հատուկ ծառայություններում բարեփոխումների պլանի վրա:

Դեկտեմբերի 5-ին “Ալ-Քաիդայի” զինյալները գրոհել են պաշտպանության նախարարության համալիրի վրա: Սկզբում կենտրոնական դարպասի մոտ մահապարտը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան, ապա զինվորականի համազգեստով ծայրահեղականները մեկ ուրիշ ավտոմեքենայով ներս են մտել: Ահաբեկիչների ուշադրության կենտրոնում զինվորական հոսպիտալն է եղել: Հարձակման հետևանքով 56 մարդ է զոհվել:

 

Tags: