Արմավիրի Սամաղար համայնքի մարզադպրոցի մրցահարթակը տրամադրվել էր հանրապետության պատանի ծանրորդներին: «Սևան» մարզական ընկերության կազմակերպած ավանդական ու հերթական միջոցառումն էր: Այն նվիրված էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, երբեմնի ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանի մահվան 10-րդ տարելիցին:
Ծանրամարտի զարգացման ու տարածման գործում մեծ է Ռաֆիկ Հարությունյանի վաստակը: Նա եղել է ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի մարզիչ և առաջին հայ ծանրորդն էր, որ եռամարտում գրանցել էր 500 կգ արդյունք:
Հուշամրցաշարը 8-րդ անգամ էր անցկացում:
Մրցապայքարի էին դուրս եկել 5 մարզերի` Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի, շուրջ 90 պատանի ծանրորդ:
10 քաշային կարգերում հաղթողներ դարձան Մոնթե Մխիթարյանը (35 կգ, Մարտունու մարզադպրոց), Հովհաննես Պողոսյանը (40 կգ, Սամաղար), Արմեն Գրիգորյանը (45 կգ, Քասախ), Էդգար Գասպարյանը (50 կգ, Տափերական), Արթուր Ադամյանը (56 կգ, Սամաղար), Յուրիկ Վարդանյանը (62 կգ, Տափերական), Հայկազ Հակոբյանը (69կգ, Քասախ), Վոլոդիա Կոստանյանը (77կգ, Սամաղար), Տարոն Մկրտչյանը (85 կգ, Տափերական), Սմբատ Դավթյանը (+85 կգ, Քասախ):
Tags: շանրամարտ, Ռաֆիկ Հարությունյան, սպորտ
