Հայաստանի 10 լավագույն մարզիկները. անգամ խորհրդային տարիներին նման պարտադրանք չի եղել

Դս221324091379342932Տարին մոտենում է ավարտին, շուտով հայտնի կդառնա 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկի անունը: Ավանդաբար դա որոշվել է մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման միջոցով: Հարցումը կատարել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Բայց այս տարի նորամուծություն է կիրառվել: Քվեարկելու համար ցուցակ է տրամադրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Անգամ խորհրդային տարիներին նման պարտադրանք չի եղել:

Թերևս, նորմալ կլիներ, որ լավագույններին միանգամից հրապարակեր սպորտի գերատեսչությունը, բայց խառնվել հասարակական կազմակերպության գործերին, ուղղակի անթույլատրելի է:

Դա մարզական լրագրողների սրտովը չէ: Պարզապես, նրանց մի մասը կարող է բոյկոտել, չմասնակցել քվեարկությանը:

Ի դեպ, տարին բերքառատ չէ, շատ մարզիկներ չկան, որ հավակնում են լավագույնների թվում ընդգրկվելու: Ընդ որում, որպես թեկնածուներ մեծ թվով ոչ օլիմպիական մարզաձևի` սամբոյի ներկայացուցիչներ են: Տարօրինակ է նաև, որ ոչ մի ֆուտբոլիստի անուն չկա: Բացի այդ, լավագույն թիմերի համար երեք տեղ է առանձնացված և երեք թեկնածուի անուն է: Զարմանալի է, որ երկուսը մեր ֆուտբոլային թիմերն են: Դա այն դեպքում, երբ Հայաստանում ակումբային ֆուտբոլը խայտառակ մակարդակի է:

Զարմանալի է, որ չկան ծանրորդների, ձյուդոյիստների անուններ: Այդ մարզաձևերի ֆեդերացիաները պետությունից մեծ փողեր են ստանում, իսկ թե ինչ է արվում` ակնառու է:

Ահա թե, ովքեր են լավագույն մարզիկի կոչման հավակնորդները.

Ազատ ոճի ըմբշամարտ

Դավիթ Սաֆարյան. աշխարհի ու  Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն
Մուսա Մուրթազալիև. Եվրոպայի փոխչեմպիոն

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյան. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն
Վաչիկ Եղիազարյան. Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արթուր Շահինյան. Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արսեն Ջուլֆալակյան. աշխարհի առաջնության ու Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Ռոման Ամոյան. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան. Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն

Բռնցքամարտ

Արամ Ավագյան. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հենրիկ Մոքոյան. Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Արթուր Քիրաջյան. Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն

Մանրամարզություն

Արթուր Դավթյան. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սամբո

Աշոտ Դանիելյան. աշխարհի չեմպիոն
Տիգրան Կիրակոսյան. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մհեր Կարապետյան. Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Հակոբ Առաքելյան. Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Երջանիկ Կարապետյան. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սոսե Բաղդասարյան. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր
Մավրիկ Նասիբյան. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր

Շախմատ

Զավեն Անդրիասյան. Համաշխարային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր
Լիլիթ Մկրտչյան- Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր

Լավագույն թիմերը

Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքական. Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակ». Չեմպիոնների լիգայի որոկավորման փուլում հաղթահարել է առաջին արգելքը
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկ». Եվրոպա լիգայում հաղթահարել է որակավորման առաջին փուլի արգելքը

Tags: