Իրանը ուրանի հարստացման իրավունք ունի. Հասան Ռուհանի

Հասան ՌուհանիԻնչպես հաղորդում է «IRNA» լրատվական գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Իրանը իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուրան հարստացնել: «Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ նպատակով է իրականացնում և այդպես էլ կշարունակվի: Սակայն Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից, այդ թվում նաև ուրանի հարստացումից»,-հայտարարել է Ռուհանին:

ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները կասկած ունեն, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ամենը Իրանի կողմից հերքվում է: Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ չէ, որ նշել է այն մասին, թե Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ մտադիր է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով:

 

Tags: , ,