Գերմանիայի նախագահը բոյկոտել է Ռուսաստանի Օլիմպիական խաղերը

Յոախիմ ԳաուկԳերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել է Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիական խաղերը:

Գաուկը առաջին խոշոր քաղաքական գործիչն է, որ բոյկոտել է Սև ծովի կուրորտնային քաղաքում փետրվարին կազմակերպվելիք խաղերը:

Գերմանական Der Spiegel թերթի տեղեկություններով՝ Գաուկը որոշումը կայացրել է՝ բողոքելով մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ:

Գերմանիայի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել հայտարարությունը, իսկ Ռուսաստանի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի եղել հայտարարության վերաբերյալ:

Գերմանիայի նախագահը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, իսկ կառավարության աշխատանքին հետևում է կանցլեր Անգելա Մերկելը:

Որոշ մարզիկներ ևս բողոքել են Ռուսաստանի նույնասեռականների պրոպագանդայի օրենքի դեմ:

 

Tags: , , , ,