ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գործակալներն օն-լայն խաղերի միջոցով են լրտեսել

iԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համակարգչային ցանցային խաղերն են օգտագործել ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով ստեղծված գաղտնի ծրագրերի ներբեռնման համար:

Ինչպես հայտնել է ԱՄՆ նախկին-հետախույզ Էդվարդ Սնոուդենը, հատուկ ծառայությունների աշխատակիցները բաժանորդագրվում էին World of Warcraft, Second Life  և նման օն-լայն խաղերին մասնակցելու համար, կասկած ունենալով, որ ահաբեկիչները հնարավոր է այդ վիրտուալ հաղորդակցություններն օգտագործեն անանուն շփման նպատակով:

ԱԱԳ-ի 2008-ի զեկույցում, ներկայացվում են ենթադրություններ, որ “Ալ Քաիդայի” ահաբեկիչները կապ ունեին ցանցային ռեսուրսների հետ, ինչպիսիք են  ասենք`World of Warcraft, Second Lifeը ևն”:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են օն-լայն խաղերով պոտենցիալ ինֆորմատորների ու գործակալների ներգրավել, քանի որ էլեկտրոնային տեխնոլոգիայի շատ մասնագետներ համակարգչային խաղերի սիրահարներ են:

Ընդ որում, “Սնոուդենի գործի” փաստաթղթերում նշվում է, որ ԱԱԳ-ն նույնիսկ ստիպված հատուկ խումբ է ստեղծել, որը հետևում էր, որ հատուկ ծառայության աշխատակիցները մեկը մյուսին չլրտեսեն` իրենց գործընկերներին շփոթելով պոտենցիալ օբյեկտի հետ:

Tags: