Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի (վարորդ Ս. Վ.) 45 ՕՍ 523 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրահեռացման առուն. զոհեր և տուժածներ չկան:
Ինչպես Անկախը տեղեկացավ ԱԻՆ-ից, հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
