Կիևյան Լենինի բեկորները վաճառքի են հանվել համացանցում

o_859964Եվրոմայդանում կարելի է կարողություն կուտակել.համացանցում արդեն հայտնվել են 2013-ի դեկտեմբերի 8-ին ապամոնտաժված ու ջարդված Լենինի արձանի բեկորների վաճառքի հայտարարություններ: Կարելյան կվարցիտից Լենինի  արձանի  բեկորներն առաջարկվում են 1 կգ-ի դիմաց 50 գրվն նախնական գնով:

Դա 6,5 դոլարից քիչ է; Ընդ որում, անվճար հայտարարությունների ուկրաինական կայքում այն հետևյալ կերպ է ներկայացված.”Կվաճառեմ կիևյան Լենինի վերջին կտորը: Դուք եզակի հնարավորություն ունեք ձեռք բերելու պատմության մի կտոր: Լենինի մասնիկիների գինը կախված է նրա մարմնից ու քաշից: Ափն արժե 1000 գրվն, թևի մի հատվածը` 750 գրվն: Ոտքի ու իրանի բեկորները վաճառվում են 50 գրվն` 1 կգ-ի դիմաց: Գլուխն անգին է: Դրա համար դուք ձեր գինն առաջարկեք”:

Հայտարարություն տեղադրողը տեղյակ է, որ Լենինի արձանի հեղինակը քանդակագործ Սերգեյ Մերկուրովն է, իսկ մոնումենտը պատրաստված է բացառիկ նյութից. կարելյան կվարցից է պատրաստված ոչ միայն կիևյան Լենինը, այլ Մոսկվայում կառուցված Լենինի դամբարանը:

Լենինի արձանը ջարդելու համար Ուկրաինայի քրեական կոդեքսի առաջին մասի 294 հոդվածի համաձայն քրեական գործ է հարուցվել:

Լենինի արձանը Դուբնայում գտնվող Մոսկվա ջրանցի մուտքի մոտ էր տեղադրված: 1939-ին Ստալինի ու Լենինի արձանները Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդեսի մուտքի մոտ դիմավորում էին այցելուներին: Ցուցահանդեսի փակումից հետո, գրանիտե Ստալինին տեղադրեցին Մոսկվայի Իզմայլովյան պարկում, որտեղ այն հրաշքով գոյատևեց մինչև 1991 թիվը, որից հետո Ստալինին “գահընկեց” արին ` կոտրելով ոտքերն ու վնասելով քիթը, ապա տեղափոխեցին Նկարիչների կենտրոնական տուն, որտեղ էլ այն “Մուզեոնում” հիմա էլ կանգնած է խորհրդային մյուս առաջնորդների կողքին:

Իսկ Լենինի արձանը տեղափոխեցին Կիև. 1946-ին այն  տեղադրեցին Բեսարաբական շուկայի դիմաց` Կրեշչատիկի վերջում: 2009-ին, Յուշչենկոյի` խորհրդային սիմվոլիկայից ազատվելու  հրամանի կատարման ժամանակ այդ արձանի ձեռքն ու քիթն էլ կոտրեցին: Սակայն այն այդպես էլ կանգնած մնաց:

Tags: