Կեղտոտ բանկայից գարեջրի մի կումը Ավստրալիայի բնակչի համար վերածվեց մեկ տարվա տառապանքի: 2012-ի մարտին Ջոն Մաքդոնալդը ընկերոջ հետ ձկնորսության գնաց` իր հետ տանելով անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` սպիրտային խմիչք: Տղամարդիկ Բրիսբոն գետի մոտ էին, երբ Մաքդոնալդը պատրաստվեց գարեջուր խմել, սակայն այն ձեռքից սահեց ու ընկավ ջրի մեջ: Ավստրալացին իսկույն այն բռնեց ու պարունակությունը խմեց: Դրանից հետո նա ծանր հիվանդացավ:
Ընդամենը ժամեր անց` նա վատացավ: Այդ պահից սկսած արդեն անթիվ անհամար մասնագետների մոտ է եղել ու մի քանի վիրահատություն տարել, քանի որ խեղճի փորի վրա հսկայական ուռուցք է գոյացել: Սակայն նույնիսկ վիրաբույժներն են անկարող. նրանք չեն հասկանում, թե ինչ վարակ է կպել տղամարդուն:
Սկզբում 60-ամյա Մաքդոնալդին հակաբիոտիկներով բուժում նշանակեցին, ապա վիրահատեցին: Սակայն դրանից վիճակն էլ ավելի վատացավ: Երրորդ վիրահատությունը նրան ազատեց հսկայական ուռուցքից, որն ասես հղիություն լիներ: 4-րդ վիրահատությունը, մասնագետների կարծիքով, պետք է վերջինը դառնար , սակայն, յուրաքանչյուր վիրահատությունից հետո ուռուցքը կրկին ու կրկին է աճում:
Այս տարվա հուլիսին նա նորից դիմեց մասնագետների օգնությանը, սակայն վերջիններս նրան հայտնեցին, որ առաջիկա մեկ տարում ոչնչով չեն կարող օգնել:
Հիմա խեղճը փնտրում է բժիշկների, որոնք նրան կազատեն ուռուցքից:”Ես ցանկանում եմ իմ պատմությունը պատմել ողջ աշխարհին: Գուցե ինչ որ տեղ ինչ որ մեկը լսի իմ աղոթքներն ու օգնի ապաքինվել: Ես ուզում եմ երեխաներիս ու փոքրիկ թոռանս կողքին լինել: Եթե ինչ որ տեղ բժիշկ կա` ես հույս ունեմ, որ նա կարձագանքի:
“Ըստ երևույթին Բրիսբոն գետը շատ ավելի կեղտոտ է, քա մեզ է թվում: Դա վայրկենական որոշում էր, իմ կողմից` հիմարություն,-հիշում է նա ձկնորսության օրը:-Հիմա ես պետք է սրանով ապրեմ մինչև կյանքիս վերջը”:
Tags: ուռուցք
